

Բարի գալուստ Mozaika Kids Club 🙂
Մեզ մոտ յուրաքանչյուր օր սկսվում է ժպիտով։
Mozaika Kids Club-ում ստեղծում ենք հաճելի, անվտանգ զարգացման միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բացահայտել իր կարողությունները խաղերի, ժամանցի, շփման փորձառության, ստեղծագործելու և այլ միջոցներով։
Այստեղ երեխաները սիրում են սովորել։
Մեր խոշորացույցի տակ
Ինչ ծառայություններ ենք մենք մատուցում ձեր երեխաներին


Դասերի պատրաստում
Մեզ մոտ դասապատրաստումը կազմակերպվում է խաղային, ստեղծագործական և մատչելի ձևով։ Երեխաները սովորում են ոչ միայն ընթերցել ու գրել, այլև մտածել, ուսումնասիրել և ինքնուրույն լուծումներ գտնել։ Դասերը զուգակցվում են նկարչությամբ, գործնական առաջադրանքներով և թիմային գործողություններով, որպեսզի ուսուցումը լինի հետաքրքիր, հասկանալի և մոտիվացնող։


Անհատական պարապմունք
Անհատական պարապմունքները կազմակերպվում են երեխայի առանձնահատկություններին ու ուսուցման տեմպին համապատասխան։ Մասնագետը աշխատում է մեկ առ մեկ՝ խորացնելով գիտելիքները, ուժեղացնելով վստահությունը և ամրապնդելով այն հմտությունները, որոնք երեխային անհրաժեշտ են դպրոցում հաջողելու համար։


երկարօրյա դպրոց
Երկարօրյա դպրոցում երեխաները ժամանակն անցկացնում են տնային հանձնարարությունների աջակցության, ուսուցողական խաղերի, ստեղծագործական և ազատ խաղերով։ Մեր մասնագետները հետևում են յուրաքանչյուր երեխայի առաջադիմությանը։ Մեր երկարօրյա ծրագիրը օգնում է երեխաներին մնալ ակտիվ, մոտիվացված և վստահ իրենց կարողություններին։
Ընտրիր քո տարբերակը
Ճիշտ միջավայրը երեխայի առաջադիմության հիմքն է։Մեր առավելությունները
- Լիցենզավորված նախակրթարան և կրթական կենտրոն
- Փորձառու դաստիարակներ և մասնագետներ
- 5 անգամյա առողջ սնունդ
- Մաքրության բարձր ստանդարտներ
- Դասապատրաստում, անհատական պարապմունքներ
- Հոգեբանի և լոգոպեդի ապահովում
- Խաղային ուսուցման մեթոդներ
- Ստեղծագործ հմտությունների զարգացում


Նախա
կրթարան


Անհատական պարապմունք


Երկարօրյա դպրոց


Դասերի պատրաստում
Մեր երջանիկ հաճախորդները
Տեսեք, թե ինչ են մարդիկ գրում մեր մասին
«Շնորհակալ եմ ձեր ամենօրյա սիրո, հոգատարության և անձնուրաց աշխատանքի համար։🥰🌹💐»

Լիանա Գալստյան
«Հիանալի անձնակազմ, էն որ երեխան ուրախ գնում ու ուրախ գալիս է, դա ինձ համար ամեն ինչ է»

Զոյա Հայրապետյան
«Շատ շնորհակալ եմ իմ բալիկներին այսքան ջերմ և բովանդակալից ամառային արձակուրդներ պարգևելու համար»։

Դիանա Զաքարյան
«Շնորհակալ եմ երեխաներիս ամառը հետաքրքիր, բովանդակալից դարձնելու համար»։







